ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը գատնի է պահում, թե հարկատուների հաշվին որքան գումար է ծախսվել թուրքական լրատվամիջոցներին հարցազրույց տալու Փաշինյանի ցանկությունն իրականացնելու համար։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Փաշինյանը նախօրեին հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին։ ՊՈԱԿ-ն այսօր հայտնել էր, որ հարցազրույցի նախաձեռնությունը եղել է հայկական կողմին է եւ մեր բյուջեի հաշվին է կազմակերպվել լրանց այցը։
«Փաստինֆո»-ի բանավոր հարցմանն ի պատասխան՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը հայտնել է, որ թուրքական 10 լրատվամիջոցների 15 հոգուց բաղկացած պատվիրակությունը դեռ Հայաստանում է։ Նրանք Հայաստան են ժամանել մարտի 10-ին եւ եռօրյա այցն իր մեջ ներառել է նաեւ մշակութային մաս։ ՊՈԱԿ-ի տնօրենը խուսափեց ասել, թե այս այցի համար որքան գումար է ծախսվել՝ նշելով, թե չունեն նախահաշիվ կազմած։
«Մենք ունենք միջոցներ, որոնք նախատեսված են ՀՀ-ի պաշտոնական դիրքորոշումներն առաջ մղելու, հակահայկական քարոզչությանը հակազդելու համար»,- ասել է Ծառուկյանը։
Նրա պատասխանից հետեւում է, թե այս կառույցը վեր է ՀՀ օրենսդրությունից եւ հարկատուների գումարից իրենց հատկացվող բյուջեն տնօրինում են ըստ հայեցողության՝ ասենք կարող է որոշեն, որ 100.000 դոլար պետք է ծախսեն թուրք լրագրողների այցը կազմակերպելու համար, իսկ վաղն էլ ադրբեջանցի լրագրողներ հրավիրեն ու 500.000 դոլար ծախսեն՝ Փաշինյանի պարտվողական դիրքորոշումները ադրբեջանական լրատվամիջոցներով լավ տարածելու համար։
Եթե անգամ նման ցանկություն ունեն, ապա ինքնաթիռի տոմս կամ մասնավոր ինքնաթիռ վարձակալելու, Հայաստանում նրանց կեցություն ու սնունդը, տեղաշարժը ապահովելու համար կատարվող ծախսերը որոշակի ընթացակարգ են պահանջում, ինչը ՊՈԱԿ-ը թաքցնում է հանրությունից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։