Հետևեք մեզ։

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

17:14, 12 մարտ 2025
Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

Մարդիկ սկսեցին տեսնել՝ ով է Ռուբեն Վարդանյանը, ի՞նչ է անում Բաքվի բանտում Հայաստանի, հայ ժողովրդի համար, ուղեղով տկարները միայն դա չեն տեսնում։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը։

Նա նշեց, որ հեռախոսազրույցներ են ունեցել Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամների հետ, որոնք իրեն  հորդորել են դադարեցնել հացադուլը։

«Մենք խոստացել ենք, որ կդադարեցնենք հացադուլը»,-ասաց Մանե Թանդիլյանը։

Նշենք, որ բժիշկները մի քանի անգամ հորդորել են Թանդիլյանին դադարեցնել հացադուլը, սակայն նա հրաժարվել էր։

Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանի հացադուլը շարունակվում է։

Վերլուծական