Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․
«Նորից նույն մեքենայով, Պահնորդական ընկերությանը պատկանող համարներով ու պահնորդական ծառայության նշանով...
Նորից ապօրինի ձերբակալմամբ բերել ու երկրորդ շարքում կանգնեցրել են»։
Ավելի վաղ Բաբայանը հայտնեց, որ արդեն 5-րդ անգամ ձերբակալել են օրենսդրությամբ նախատեսված պահնորդական ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցներին, որոնք օրենքով թույլատրված պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում Արթուր Վանեցյանին։