Հետևեք մեզ։

Կրեմլն ուսումնասիրում է Ուկրաինայի հետ զինադադարի առաջարկները.Պեսկով

20:23, 12 մարտ 2025
Կրեմլն ուսումնասիրում է Ուկրաինայի հետ զինադադարի առաջարկները.Պեսկով

Կրեմլն ուսումնասիրում է Ջիդդայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների ժամանակ առաջ քաշված առաջարկները և ակնկալում է, որ Վաշինգտոնը Մոսկվային տեղեկատվություն կտրամադրի հանդիպման մանրամասների և ձեռք բերված ըմբռնումների մասին։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

Նա չի բացառել, որ մոտ ապագայում կարող է առաջանալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև «ամենաբարձր մակարդակի հեռախոսազրույցի հարց»։

 

Ինչպես գրում է Reuters-ը, վկայակոչելով ռուսական աղբյուրները, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դժվար թե համաձայնի ռուս-ուկրաինական պատերազմում 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկին՝ առանց որոշակի երաշխիքների կամ խոստումների։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ «ռուսական հարձակման պատճառով Պուտինը ամուր դիրքերում է, և հրադադարի առաջարկը ծուղակի է նման»։

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ Սպիտակ տանը լրագրողներին ասել է, որ կխոսի Ռուսաստանի նախագահի հետ և «հույս ունի», որ Ռուսաստանի ղեկավարը կհամաձայնի Սաուդյան Արաբիայում ամերիկա-ուկրաինական բանակցություններում առաջարկված 30-օրյա հրադադարին։

Վերլուծական