Թուրք լրագրողները շրջայց են կատարել հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետում։
Տեղեկությունը հայտնում է Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթը:
Լրագրողների թվում է «Ակոս»-ի թղթակից Լուսյեն Կոպարը։
Օրբելի կենտրոնի փորձագետներից Արմեն Պետրոսյանը, տրամադրելով նորացված սահմանային դարպասի մասին տեղեկատվություն, ասել է․ «Նախ, Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները երկար ժամանակ միասին տարբեր հանդիպումներ են անցկացրել։ Այն կետը, որին հասել են երկու կողմերը, դրական էր։ Սահմանային դարպասը պատրաստ էր ծառայել։ 2023թ. փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի ժամանակ այս սահմանային դարպասը բացվել է երկու կողմերի որոշմամբ։ Սահմանը բացվել է մարդասիրական օգնության բեռնատարների համար»։
Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ նրանք Հայաստան են ժամանել հայկական կողմի նախաձեռնությամբ և ՀՀ պետական բյուջեի միջոցներով: