Հետևեք մեզ։

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ 2026-ի ուղեգիր նվաճեց

20:58, 12 մարտ 2025
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ 2026-ի ուղեգիր նվաճեց

ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին մրցափուլում Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 12-ին Երևանում ուժերը չափեց Ղազախստանի ընտրանու հետ և հաղթեց 4:2 հաշվով: 

Այսպիսով, Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նվաճեց ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրոպայի 2026 թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր՝ դառնալով Հայաստանի պատմության ընթացքում թիմային որևէ մարզաձև ներկայացնող առաջին հավաքականը, որ հասնում է նման հաջողության: ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա Լիտվայում և Լատվիայում 2026 թվականի հունվարի 18–ից փետրվարի 8-ը։

Հայաստան - Ղազախստան՝ 4:2 (2:1)
Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա
Գոլերը՝ Խրոմիխ, 6'14'', 13'18'', 23'55'', Աղաջանով, 27'28'' (Հայաստան), Տուրսագուլով, 5'32'', Աղաջանով, 32'56'' (ԻԳ) (Ղազախստան)

Հայաստան
16. Ալբերտ Աղաջանով, 6. Նիկիտա Խրոմիխ, 7. Վլադիմիր Սանոսյան (ա), 8. Դենիս Նևեդրով, 13. Արթուր Մելքոնյան
Պահեստայիններ՝ 2. Էմին Ղարաբեկյանց, 3. Գամլետ Մանուկյան, 5. Միքայել Ղանդիլյան, 9. Սարգիս Մարգարյան, 10. Ռաֆիկ Մելիքյան, 11. Գարեգին Մաշումյան, 19. Միհրան Դերմենջյան, 22. Արթուր Պատատյան, 23. Արսեն Պետրոսով
Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան

Ղազախստան
1. Ռաուան Ատանտաև, 8. Լեո, 12. Դաուրեն Տուրսաղուլով, 14. Դուգլաս Ժունիոր, 17. Բիրժան Օրազով
Պահեստայիններ՝ 16. Նարուն Սերիկով, 3. Առնոլդ Կնաուբ, 5. Աքժոլ Դարիբայ, 7.Ազատ Վալիուլին, 10. Չինգիզ Եսենամանով (ա), 13. Ժախանգիր Ռաշիդ, 15. Երժան Կարմենով, 20․ Դամիր Կայիրբայ, 23. Ասխատ Կուլբաև
Գլխավոր մարզիչ՝ Կակա

Վերլուծական