Հետևեք մեզ։

Ավանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտների միջև վիճաբանություն է տեղի ունեցել․ միջոցներ են ձեռնարկվում աշակերտներին հայտնաբերելու համար

21:45, 12 մարտ 2025
Ավանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտների միջև վիճաբանություն է տեղի ունեցել․ միջոցներ են ձեռնարկվում աշակերտներին հայտնաբերելու համար

Մարտի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանություն  տեղեկություն է ստացվել, որ  Ավան վարչական շրջանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի դասասենյակում վիճաբանության է տեղի ունեցել աշակերտների միջև։Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ըստ օպերատիվ տեղեկության, վիճաբանության ժամանակ նշված դասարանի աշակերտներ՝ Երևանի բնակիչներ 12-ամյա Հ․ Ա․-ն և 12-ամյա Ա․ Վ․-ն ձեռքերով հարվածներ են հասցրել Երևանի բնակիչ 13-ամյա Ս․ Զ․-ի դեմքին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Ոստիկանության Ավանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Հ. Ա․-ին և Ա. Վ․-ին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Վերլուծական