ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Մոսկվա՝ բանակցություններ վարելու Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ «Նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆն այս շաբաթ կրկին կմեկնի Մոսկվա՝ խրախուսելու ռուսներին մասնակցել այդ բանակցություններին, և մենք հուսով ենք, որ նրանք կհամաձայնվեն»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Մոսկվա
23:10, 12 մարտ 2025
