Հետևեք մեզ։

Սահմանադրությունը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն. ապագայի համար ժամանակ չկա. Փաշինյան

01:05, 13 մարտ 2025
Սահմանադրությունը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն. ապագայի համար ժամանակ չկա. Փաշինյան

Մեկնարկեցին Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկումները: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։

 

«Իմ խոսքում ներկայացրեցի նախագիծն ու դրա նպատակները: Նախագծի շուրջ քննարկումներին մասնակցելու համար կարող եք դիմել՝ նամակ գրելով [email protected] էլ փոստին»,- գրել է նա:

 

«Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ինչպես ամեն գաղափարախոսություն, տվյալ դեպքում սա ենք քննարկում, պետք է արձանագրել, թե դա ինչ է և ինչի համար։ Դա, իմ գնահատմամբ, ապագայի նախագիծ է, որը իրագործվում է ներկայի մեջ, ներկա պայմաններում, սկսած ներկայից։ Սա կարևոր նրբություն է, որին ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել։ Ապագայի մասին մեր ընկալումներին ու պատկերացումներին եմ ուզում անդրադառնալ․ ապագայի մասին մեր ընկալումներում երբեմն ճեղք կա, որովհետև մենք այն պատկերացնում ենք երազային, այսօրվանից անջատ, մինչդեռ կիրառելի է ապագայի այն մոդելը, որը իրագործվում է այսօր: Ասում են՝ ապագայի գործերը վաղը կանենք, որովհետև ապագային դեռ ժամանակ կա։ Խնդիրն այն է, որ ապագայի համար ժամանակ չկա, որովհետև ապագան այսօր է»,-նշել է նա։

 

Ինչ վերաբերում է Ալիևի պահանջներից ՀՀ սահմանադրության փոփոխությանը, Փաշինյանն ասել է, թե իբր Սահմանադրության մասին իր թեզը շատ է քննարկվել: 



««Իրական Հայաստանի» գաղափարախոսության պայմաններում Սահմանադրությունն ունի այլ նշանակություն: Չնայած այս պայմաններում հնարավոր չէ ժխտել, որ այն տեքստը, որը կարող է լինել, ինքը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն», - ասել է նա:

Վերլուծական