Ես շատ հանգամանքներ հաշվի առնելով՝ մեղադրող կողմին կոչ եմ անում զերծ մնալ կալանավորումից։ Քաղաքական ուժերին կոչ եմ անում հերոս տղերքի ծնողներին չուղղորդել այլևայլ նպատակներով։ Այս մասին ԱԺ-ում ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Աշոտ Փաշինյանի առևանգման համար 44-օրյա պատերազմի հերոս Ժորա Մարտիրոսյանի մոր ձերբակալմանը։
Նույն կինը, որն այսօր հայտնվել է այդ վիճակում, միայնակ պահել, չարչարվել, մեծացրել է իր որդուն և բնական է, որ կգտնվի հուզական բարձր վիճակում։ Պետք չէ հասցնել այն վիճակին, որ այսպիսի անհասկանալի, անընդունելի վիճակի մեջ դնել։ Մյուս կողմից իրավապահներին, ԱԱԾ-ին մի հարց, կոչ ունեմ․ ինչպես կարելի է երկրի ղեկավարի որդուն էսպես անպաշտպան թողնել, միգուցե մի օր էլ շատ այլ վատ մարդկանց կողմից միջադեպ իրականացվեր, ինքն ինչու պետք է անպաշտպան լիներ, որ նման իրավիճակում հայտնվեր»,- ասաց Նազարյանը և հավելեց՝ սա իր կոչն է ուղղված ՀՀ ԱԱԾ-ին։