Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը և նրա գլխավորած պատվիրակության անդամները Եվրոպական միության դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել են հայ-ադրբեջանական սահմանային գոտի։
Այս մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Պատիվ է հյուրընկալել Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպին, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին և Հայաստան այցելած պատվիրակությանը»,-նշված է գրառման մեջ։
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը իրականացված պարեկության ընթացքում Նիդեռլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպին է ներկայացրել առաքելության գործունեությունը, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։