Հետևեք մեզ։

Հայ ժողովուրդը պատասխանատու է մեր հայրենակիցների համար․ վաղը ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց ակցիա տեղի կունենա

11:39, 13 մարտ 2025
Հայ ժողովուրդը պատասխանատու է մեր հայրենակիցների համար․ վաղը ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց ակցիա տեղի կունենա

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը տեղեկացնում է, որ վաղը ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա։

«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընկերներ,

Բաքվում գտնվող մեր հայրենակիցների համար պայքարը շարունակվում է։

Երբ՝ ուրբաթ, ժամը 13։00

Որտող՝ ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի դիմաց

Ինչու՝ պահանջել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին այցելել Բաքվում պահվող մեր գերիներին և ներկա գտնվել կեղծ դատավարությանը։

Հայ ժողովուրդը պատասխանատու է մեր հայրենակիցների համար»,- գրել է նա։

Վերլուծական