Հետևեք մեզ։

Պետք է մտածենք սահմանի երկայնքով անվտանգության գոտի ստեղծելու մասին․ Պուտինն այցելել է Կուրսկի մարզ

11:45, 13 մարտ 2025
Պետք է մտածենք սահմանի երկայնքով անվտանգության գոտի ստեղծելու մասին․ Պուտինն այցելել է Կուրսկի մարզ
Կուրսկի շրջանում ռուսական ուժերի առաջխաղացման հայտարարությունների ֆոնին ՌԴ նախագահն այցելել է Կուրսկի հրամանատարական կետերից մեկը։ Այս մասին հայտնում է Կրեմլը:
 
 
Մարզում նրան դիմավորել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, զեկուցել սահմանին իրավիճակի մասին։
 
 
«Ազատագրվել է ավելի քան 1100 քառակուսի կիլոմետր տարածք՝ հակառակորդի զբաղեցրած տարածքի ավելի քան 86 տոկոսը»,- ասել է Վալերի Գերասիմովը։
 
 
Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ շատ սեղմ ժամկետում հնարավոր կլինի դուրս մղել ուկրաինական ուժերը Կուրսկի շրջանից:
 
 
«Պետք է մտածենք ապագայում պետական սահմանի երկայնքով անվտանգության գոտի ստեղծելու մասին»,- նշել է Պուտինը և համոզմունք հայտնել, որ Կուրսկի շրջանում ռուսական կողմի դեմ պայքարողները ահաբեկիչներ են:
 
 

Վերլուծական