Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը խոսել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, որը դարձել է առաջին հայը, որը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, փոխանցում է Armsport.am-ը։
«Ամբողջ երկիրը հպարտ է նրա խաղով և արդյունքներով։ Ցավալի է, որ նա վնասվածք է ստացել։ Աստված տա, որ Հենրիխը խաղա եզրափակչում։ Սա շատ մեծ ձեռքբերում է ամբողջ հայ ազգի համար։ Մխիթարյանն արդեն շատ բան է արել իր երկրի համար, և եթե նա հաղթի Չեմպիոնների լիգան, հիանալի կլինի։
Եզրափակչում մեկ հանդիպում է լինելու, միշտ չէ, որ ֆավորիտները հաղթում են։ Ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել: Ես ինքս դիտում էի նրա հանդիպումները և երկրպագում էի Հենրիխին: Նա միանշանակ հայկական ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է։ Սա հայտնի էր դեռևս «Ինտերի» եզրափակիչ դուրս գալուց առաջ։ Նա արդեն հաղթել է Եվրոպա լիգան և Կոնֆերենցիաների լիգան։ Հենրիխը յուրահատուկ խաղացող է Հայաստանի համար»,- Օզբիլիսի խոսքերն է մեջբերում Metaratings-ը: