Հետևեք մեզ։

ՀՀ ֆինանսների նախարարությունը հերքում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման մասին տեղեկատվությունը

09:34, 13 մարտ 2025
ՀՀ ֆինանսների նախարարությունը հերքում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման մասին տեղեկատվությունը

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ տարածվող տեղեկատվությունը, թե ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը նախատեսվում է չեղարկել, չի համապատասխանում իրականությանը։

«Օրենքի նախագիծը ներկայացված էր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից, որի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունն սկզբունքորեն անընդունելի է»,-  հայտնում են Ֆինանսների նախարարությունից՝ հորդորելով վստահել միայն նախարարության պաշտոնական հաղորդագրություններին: 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները