Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում։ Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվի 12-րդ գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ ներկայումս ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկումները, որի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է: