Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում տարածաշրջանում, ապա պետք է սերտորեն համագործակցի Բաքվում ընթացող դատական գործընթացի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՀ նախագահի օգնական Հիքմաթ Հաջիևը։
Միաժամանակ նա ասաց, որ «Հայաստանի կողմից Ադրբեջանին հասցված վնասի գնահատում է կատարվել»։
«Սա նույնպես պայման է տարածաշրջանում համապարփակ խաղաղություն ապահովելու համար։ Այսօր Մինսկի խմբի կարիքը չկա։ Եթե ինչ-որ մեկն ուզում է վերակենդանացնել Մինսկի խումբը, դա ուտոպիա է. Հայաստանը փորձում է պահպանել Մինսկի խումբը։ Երբ լուծվեն նման իրավիճակները, հատկապես Հայաստանի Սահմանադրության հետ կապված, ավելի լավ պայմաններ կստեղծվեն տարածաշրջանում խաղաղության օրակարգի համար»,-ասել է նա։