Հետևեք մեզ։

Հայաստանում ծիրանն ու խաղողն այս տարի կապահովագրվեն

10:37, 13 մարտ 2025
Հայաստանում ծիրանն ու խաղողն այս տարի կապահովագրվեն

2025 թվականին ապահովագրական մշակաբույսերի կազմը կփոխվի: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մարտի 13-ի նիստին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 

Նախագծի համաձայն՝ այս տարի կապահովագրվեն նաև ծիրանը և խաղողը, իսկ ցորենի, գարու, վարսակի դեպքում հասանելի կլինի միայն երաշտի ռիսկից ապահովագրությունը:

«2025-ին կապահովագրվի 13 մշակաբույս՝ խաղող, ծիրան, դեղձ, կարտոֆիլ, սալոր, խնձոր, բալ, կեռաս, ձմերուկ, սեխ, ցորեն, գարի, վարսակ, 4 ռիսկերից՝ գարնանային ցրտահարություն, երաշտ, կարկտահարություն և հրդեհ»,- ասաց նախարարը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները