Հետևեք մեզ։

Հետախուզվողը հայտնաբերվել է բնակարանային գողության պահին

11:20, 13 մարտ 2025
Հետախուզվողը հայտնաբերվել է բնակարանային գողության պահին

 

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացնելիս համագործակցեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ:


Մարտի 12-ին, բնակարանային գողություն կատարելու պահին, Մասիս քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկում հայտնաբերվեց և բնակարանային գողության փորձ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեց 40-ամյա մի տղամարդ:


Տղամարդը նաև մարտի 4-ից հետախուզվում էր Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից, դարձյալ` բնակարանային գողության փորձ կատարելու մեղադրանքով:


Լրացված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները