Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված 2 հայերը հոգեկան անկայունության խնդիրներ ունեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Չգիտեմ` ինչու են մնացել Արցախում, չեմ ցանկանում քննադատել, բայց իրենք այն անձինք չեն, որ ազդեցության տակ չընկնեն։ Կա՛մ ադրբեջանցիները պարտադրել են, որ կեղծ մեղադրանք ներկայացնեն Ռուբեն Վարդանյանի դեմ, կա՛մ խրախուսել են»,- նշել է Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի դեմ «ցուցմունք» են տվել օկուպացված Արցախում մնացած Մուշեղ Գրիգորյանը և Կամո Հայրապետյանը։