Եվրախորհրդարանը լիագումար նիստում բանաձև ընդունեց՝ Բաքվից պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։
Ձայների գերակշիռ մեծամասնությամբ` 523 կողմ, 3 դեմ, 84 ձեռնպահ հարաբերակցությամբ Եվրախորհրդարանը հրատապ կարգով բանաձև ընդունեց Բաքվում պահվող հայերի, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մասին՝ կոչ անելով Ադրբեջանին նրանց անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել։