Հետևեք մեզ։

Հայաստանում թnւրք լրագրողների համար մեդիատուր են կազմակերպել

13:06, 13 մարտ 2025
Հայաստանում թnւրք լրագրողների համար մեդիատուր են կազմակերպել

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի համակարգմամբ մարտի 10-12-ը կայացել է թուրքական 10 լրատվամիջոցի ներկայացուցիչների մասնակցությամբ մեդիատուրը։ Միջոցառման նպատակն էր Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորեշումները, ինչպես նաև՝ ստեղծել գործընկերային կապեր թուրքական առաջատար լրատվամիջոցների հետ։

 

Մեդիատուրի ծրագրի շրջանակներում լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցազրույցներ և քննարկումներ են ունեցել ՀՀ վարչապետի, մի շարք պաշտոնյաների, ինչպես նաև` փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ։

 

Մեդիատուրի մասնակիցներն այցելել են Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցակետ, որտեղ ծանոթացել են գործարկման ենթակա անցակետի հնարավորություններին։

 

Ծրագիրն ունեցել է նաև մշակութային բաղադրիչ, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են Մատենադարանի հայկական ձեռագրերին, հայկական գորգագործության ժառանգությանը, գինեգործության և կոնյակագործության ավանդույթներին։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները