Հետևեք մեզ։

Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը

13:15, 13 մարտ 2025
Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը

Բաքվում պատանդառված Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը։

Այս մասին հայտնում է նրա ընտանիքը։

«Հացադուլիս 23-րդ օրը ես որոշել եմ այն դադարեցնել մի շարք պատճառներով և խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր միացել էին ինձ, նույնը անել: Համարում եմ, որ վերջին դատական նիստը պարզ ու հստակ ձեզ բոլորիդ ցույց տվեց, թե ինչ էր լինելու ձեզ հետ, եթե դուք մնայիք այստեղ {Արցախում}, և ինչ գին էիք ստիպված լինելու վճարել ձեր տանը, ձեր հայրենիքում ապրելու համար: Երկրորդը՝ ցույց տալ, որ սա ոչ թե դատավարություն է, այլ ձևական դատ, և իմ պահանջները, իմ միջնորդությունները քննարկելու իմ օրինական իրավունքի հերթական մերժումը ցույց է տալիս, որ այստեղ դատավարություն չի լինելու, այս շոուն շարունակվելու է՝ անկախ ամեն ինչից», -նշվում է Ռուբեն Վարդանյանի ուղերձում, որը փոխանցել է նրա ընտանիքը:

Ուղերձն ամբողջությամբ՝ ստորև․

Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից․ Արցախը կորցնելով՝ կկորցնենք նաև Հայաստանը, եթե չփոխենք մեր վերաբերմունքը էլիտա, իշխանություն հասկացությունների հանդեպ

Վերլուծական

Ամենաընթերցվածները