Հետևեք մեզ։

30-օրյա զինադադարը Ռուսաստանին ոչինչ չի տա. Ուշակով

16:52, 13 մարտ 2025
30-օրյա զինադադարը Ռուսաստանին ոչինչ չի տա. Ուշակով

Վլադիմիր Պուտինն ինքը կձևակերպի Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշումը Ուկրաինայում ժամանակավոր հրադադարի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ առաջարկվող 30-օրյա զինադադարը Ռուսաստանին ոչինչ չի տալիս, դա Ուկրաինայի համար ուժերը վերախմբավորելու հնարավորություն է։

Ուշակովը նշել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպմանը համաձայնեցված 30-օրյա հրադադարի առաջարկը պետք է վերջնական տեսքի բերվի՝ հաշվի առնելով Ռուսաստանի շահերը։

Կրեմլի պաշտոնյան հայտնել է, որ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը Ռուսաստան է եկել ոչ միայն Ուկրաինայի հարցը, այլև Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները քննարկելու համար։

Վերլուծական