Հետևեք մեզ։

Ռուսաստանը չի ընդունի Ուկրաինայում այլ երկրների զինված ուժերի տեղակայումը. Զախարովա

17:35, 13 մարտ 2025
Ռուսաստանը չի ընդունի Ուկրաինայում այլ երկրների զինված ուժերի տեղակայումը. Զախարովա

Ռուսաստանը չի ընդունի Ուկրաինայում այլ երկրների զինված ուժերի տեղակայումը, դա կնշանակի ներգրավում հակամարտության մեջ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա հավելել է՝ Մոսկվան դրան կարձագանքի բոլոր միջոցներով.

 

Զախարովան️ Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու Եվրոպայի ծրագրերը սադրիչ քայլ է որակել, նշել՝ դա ուղղված է «Կիևի անառողջ պատրանքների պահպանմանը»։

 

«Հատկանշական է, որ ԱՄՆ-ը հեռանում է Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու ծրագրերից, նրանք հասկանում են, թե ինչի կարող է դա հանգեցնել ռազմական տեսանկյունից»,- ասել է Զախարովան։

Վերլուծական