«Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ ուղղված Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջների վերացմանը, նախապայման է համաձայնեցված տեքստի ստորագրման համար»։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Մենք ընդգծում ենք հնացած և անգործունակ Մինսկի խումբը և ԵԱՀԿ հարակից կառույցները պաշտոնապես լուծարելու անհրաժեշտությունը։ Մենք պատրաստ ենք շարունակել երկկողմ երկխոսությունը երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված այս և այլ հարցերի շուրջ»,ասված է հայտարարության մեջ։