Նախօրեին, մանկապարտեզներից մեկում սննդային թունավորման նշաններով Արտաշատի ԲԿ տեղափոխված 16 սաներից երկուսն արդեն դուրս են գրվել: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱՆ-ն։
Ժամը 12:00-ի դրությամբ` հոսպիտալացված է 14 երեխա, նրանց վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության: