Հետևեք մեզ։

Ձեռք բերված պայմանավորվածությունները չի ապահովում Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի օկուպացված տարածքներից․ Իշխան Սաղաթելյան

19:10, 13 մարտ 2025
Ձեռք բերված պայմանավորվածությունները չի ապահովում Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի օկուպացված տարածքներից․ Իշխան Սաղաթելյան
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․
 
 
«Փաշինյանն Ալիևի հետ խաղաղության մասին որևէ բանակցություն չի վարել և չի վարում, ուստի ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կարող ապահովել խաղաղություն և կայունություն։
 
Այդ պայմանավորվածությունների արդյունքւոմ ՀՀ-ն որևէ ձեռքբերում չունի։
 
Ավելին, Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և համաձայնեցված փաստաթուղթը
֊չի հստակեցնում Հայաստան-Ադրբեջան սահմանագիծը,
 
-չի ապահովում Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի օկուպացված տարածքներից,
֊չի կանխում Ադրբեջանի հետագա ագրեսիան,
 
֊չի անդրադառնում նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությամբ ամրագրված արցաախահայերի վերադարձի իրավունքին,
 
-չի լուծում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը։
 
Սա փաստացի Փաշինյանի կողմից գրավոր պարտավորվածություն է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին։
Մենք թույլ չենք տալու Ադրբեջանի կամքով ՀՀ սահմանադրության փոփոխություն։ Դա տեղի չի՛ ունենալու։
Վստահ եմ՝ այս հարցում հանրության ծանրակշիռ մեծամասնությունը լինելու է մեր բնական դաշնակիցը»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները