Հետևեք մեզ։

Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը մոտ է զրոյականին․ Ալիևը Փաշինյանին չի վստահում

23:09, 13 մարտ 2025
Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը մոտ է զրոյականին․ Ալիևը Փաշինյանին չի վստահում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ բոլոր պայմանավորվածությունները պետք է ամրագրվեն փաստաթղթով։  Այս մասին նա ասել է Բաքվի գլոբալ ֆորումում, փոխանցում է Interfax-ը։

«Ես ձեզ մի բան էլ կարող եմ ասել՝ Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը մոտ է զրոյականին։ Փաստաթղթեր են պետք, թղթեր»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ «մենք պետք է երաշխավորենք, որ Հայաստանի սահմանադրությունը տարածքային պահանջներ չպարունակի Ադրբեջանի նկատմամբ»։

«Դրանք դեռ կան։ Մեզ պետք է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի։ Սա մեր ուղերձն է Հայաստանին, և մենք ասում ենք, որ Մինսկի խումբը պահպանելու տրամաբանություն չկա։ Այն ստեղծվել է Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Այսօր այս հարցը լուծված է։ Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։

Նա կարծում է, որ Հայաստանն իր գործողություններով ցանկանում է գործնականում պահպանել «իր դիրքերի մի մասը» տեղում։

Վերլուծական