Հետևեք մեզ։

Մեր նախաձեռնած պայքարները միտված են եղել այսօր կատարվողը կանխելուն. դեռևս չհաջողելը չի նշանակում, որ չենք հաջողելու. Իշխան Սաղաթելյան

00:24, 14 մարտ 2025
Մեր նախաձեռնած պայքարները միտված են եղել այսօր կատարվողը կանխելուն. դեռևս չհաջողելը չի նշանակում, որ չենք հաջողելու. Իշխան Սաղաթելյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր գրառմանը մեկնաբանություն է թողել՝ դիմելով հանրությանը.

«Սիրելի ընկերներ,

ձեր բոլորի զգացմունքները հասկանալի են։ Այս բոլոր տարիների ընթացքում մեր նախաձեռնած պայքարները միտված են եղել հենց այսօր կատարվողը կանխելուն։ 

Դեռևս չհաջողելը չի նշանակում, որ չենք հաջողելու և պետք է համակերպվել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը պահանջում է ՀՀ սահմանադրության փոփոխություն, որը կարող է իրականություն դառնալ բացառապես հանրաքվեի միջոցով։

Դրա համար հարկավոր է, որպեսզի հարյուր հազարավոր մեր հայրենակիցնեը կողմ արտահայտվեն այդ նախագծին։ Դա, իրականում Նիկոլի և Ալիևի համար անհաղթահարելի գործընթաց է :

Այդտեղ գործ ունենք անելու յուրաքանչյուրս։ Այդ կետը պետք է դառնա իրական ջրբաժան և հենց այդ կետից պետք է սկսվի ադրբեջանական պահանջներին դիմագրավելն ու իրավիճակի փոփոխությունը։

Հասկանալի է նաև հնարավորինս արագ գործելու պահանջը, սակայն չափազանց կարևոր է, որ ցանկացած գործողություն լինի ճիշտ ժամանակին :

Առայժմ այսքանը»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները