Եթե դատարանը բավարարի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ տիկին Գայանեին կալանավորելու միջնորդությունը, ենթադրվում է, որ նա կդատապարտվի 4-8 տարվա ազատազրկման։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Յուրաքանչյուր դատավոր անաչառ արբիտր է, բայց շատ դեպքերում տեսնում ենք, որ դատավորներն անմասն են մնում միջնորդության քննարկման ժամանակ, կողմերը ներկայացնում են իրենց փաստարկներն ու հակափաստարկները, դատավորը լսում է։ Այս դեպքում նախագահող դատավորը մանրամասն հարցեր տվեց թե՛ պաշտպանական կողմին, թե՛ դատախազին։ Կարող եմ ասել, որ օբյեկտիվ միջնորդության քննություն է ընթանում։ Դատավորի անաչառության հետ կապված որևէ բան հայտնել չեմ կարող, այդպիսիք չկան», - ասաց Հովհաննիսյանը։