Հետևեք մեզ։

Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «ԶԻԼ»-ն ու Hyundai-ին. վերջինիս վարորդը մաhացել է

09:14, 14 մարտ 2025
Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «ԶԻԼ»-ն ու Hyundai-ին. վերջինիս վարորդը մաhացել է

Մարտի 13-ին՝ ժամը 20:18-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարալիկ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 89-րդ կմ-ին բախվել են ZIL մակնիշի բեռնատարը և Hyundai մակնիշի ավտոմեքենան․վերջինիս վարորդը մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել ZIL մակնիշի բեռնատարի գազի բալոնի փականը և Hyundai մակնիշի ավտոմեքենանայի վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Վերլուծական