Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրում է․
«Ուզում եմ կիսվել այս դրվագով:
Հաղթանակ, հուզմունք, երախտիք` մեկ նկարում:
Երեկվա խաղից այս կադրը ֆիքսվել է այն պահին, երբ ֆուտզալի ազգային հավաքականի դարպասապահ Ալբերտ Աղաջանովը գոլ խփելուց հետո վազել և գրկել է հավաքականի բժիշկ, իրեն ապաքինած Այվազ Մխիթարյանին (Սպիտակի բժշկական կենտրոն):
շ
ՀՖՖ բժշկական դեպարտամենտի բուժաշխատողների ամենօրյա աշխատանքի շնորհիվ են տղաները եղել լավ մարզավիճակում, պատրաստ եղել խաղին ու այս հաղթանակին:
Վերջին երեք տարիներին, երբ ՀՖՖ-ն ստեղծեց բժշկական դեպարտամենտ, նպատակ ունենալով նպաստել մեր երկրում սպորտային և ֆուտբոլային բժշկության զարգացմանը, մի քանի անգամ այցելել ու տեսել եմ հնարավորությունները, փորձել աջակցել կայացմանը:
Շնորհավորում եմ, տղան՜եր. ներդրեցիք ամեն ինչ` առաջին անգամ նվաճելու ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրոպայի 2026թ առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր:
Նոր հաղթանակներ եմ մաղթում»: