Հետևեք մեզ։

Հուսով ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը կլուծեն իրենց տարաձայնությունները երկխոսության և դիվանագիտության միջոցով. Իրանի ԱԳՆ

07:19, 14 մարտ 2025
Հուսով ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը կլուծեն իրենց տարաձայնությունները երկխոսության և դիվանագիտության միջոցով. Իրանի ԱԳՆ

Իրանը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։

Այս մասին հայտարարություն է տարածել Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։

Նա իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի պայմանների վերաբերյալ համաձայնության համար։

Նա այս քայլը որակել է որպես Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված կարևոր քայլ։

«Մենք հուսով ենք, որ կողմերը կլուծեն իրենց տարաձայնությունները երկխոսության և դիվանագիտության միջոցով և շուտով կստորագրեն խաղաղության համաձայնագիր, որը կհանգեցնի կայուն խաղաղության և կայունության տարածաշրջանում», - ընդգծել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները