Հետևեք մեզ։

Մոսկվան, Պեկինը և Թեհրանը քննարկում են Իրանի միջուկային հիմնախնդիրը

11:15, 14 մարտ 2025
Մոսկվան, Պեկինը և Թեհրանը քննարկում են Իրանի միջուկային հիմնախնդիրը

Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը հայտարարել են, որ շահագրգիռ կողմերը պետք է աշխատեն վերացնել իրանական միջուկային խնդրի պատճառները և հրաժարվել սպառնալիքներից։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսուն։


«Երեք կողմերն ընդգծել են, որ պետք է աշխատեն լուծել ներկա իրավիճակի հիմնական պատճառները և հրաժարվել պատժամիջոցներից, ճնշումներից և ուժի սպառնալիքներից», - ասել է Մա Չժաոսուն:


Նա նաև նշել է, որ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը կարևորել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը, որը «շահագրգիռ կողմերին կոչ է արել խուսափել գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը և համատեղ ստեղծել բարենպաստ միջավայր և պայմաններ դիվանագիտական ​​ջանքերի համար»։


Ուրբաթ օրը Պեկինում տեղի է ունեցել Իրանի միջուկային խնդրին նվիրված հանդիպում, որին մասնակցել են փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսուն և Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին։

Վերլուծական