Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված համաձայնությունը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ։
«Ողջունում ենք Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված համաձայնությունը խաղաղության պայմանագրի բոլոր 17 կետերի վերաբերյալ։ Սա պատմական քայլ է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։