Ադրբեջանը հասել է Հայաստանին ռազմական օգնության զգալի սահմանափակումների։ Այս մասին ասված է Ադրբեջանի Կառավարության 2024 թվականի գործունեության վերաբերյալ Նախարարների կաբինետի զեկույցում։
Փաստաթղթի համաձայն՝ 2024 թվականին Ադրբեջանի և ԵՄ-ի հարաբերությունները բնութագրվել են լարվածությամբ՝ «կապված տարածաշրջանի նկատմամբ ԵՄ-ի միակողմանի և բաժանարար գործողությունների հետ, որոնք ձեռնարկվել էին Ֆրանսիայի ուղղակի դրդմամբ»։
«Ադրբեջանը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ՝ իր գործընկերներին տեղեկացնելով ԵՄ-ի միջոցով Հայաստանի ռազմականացման բացասական հետևանքների մասին տարածաշրջանային խաղաղության և կայունության վրա, ինչպես նաև դրա բացասական ազդեցության մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»,- ասված է զեկույցում։