Հետևեք մեզ։

Մեկնարկում է բնակչության շրջանում վիրուսային հիվանդություններիի նկատմամբ հակամարմինների առկայությունը գնահատող հետազոտություն. ԱՆ

13:01, 14 մարտ 2025
Մեկնարկում է բնակչության շրջանում վիրուսային հիվանդություններիի նկատմամբ հակամարմինների առկայությունը գնահատող հետազոտություն. ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 17-ից նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ հիվանդությունների նկատմամբ շճահամաճարակաբանական հետազոտությունը, որի նպատակն է գնահատել բնակչության շրջանում կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, կորոնավիրուսային հիվանդության, վիրուսային հեպատիտներ A, B, C, D, E-ի նկատմամբ հակամարմինների առկայությունը։

«Յուրաքանչյուր անձ (1 տարեկան և բարձր) կարող է ԱՆՎՃԱՐ կամավոր հետազոտվել նշված հիվանդությունների նկատմամբ և պարզել` արդյոք ունի՞ պաշտպանություն այդ հիվանդություններից։
 
Եթե ցանկանում եք, դուք և/կամ դեր ընտանիքի անդամը կարող է մասնակցել այս հետազոտությանը:
 
Գրանցվել՝ հետևյալ հղմամբ կամ QR կոդով և լրացրե՛ք հարցաթերթիկը:
 
Հարցաթերթիկը լրացնելուց հետո պետք է նշված օրն այցելել արյան նմուշառման կետ, որն ընտրել եք գրանցման ժամանակ: Արյան նմուշառման կետ այցելելիս խնդրում ենք ներկայացնել պատվաստման քարտը (եթե առկա է)»,- նշված է նախարարության հաղորդագրությունում:

Վերլուծական