Հետևեք մեզ։

Ինչ-որ բան այնպես չէ, Երևանի քաղաքապետարանը վերջին ձերբակալություններում լուրջ խնդիրներ է տեսնում. Կոստանյան

10:02, 14 մարտ 2025
Ինչ-որ բան այնպես չէ, Երևանի քաղաքապետարանը վերջին ձերբակալություններում լուրջ խնդիրներ է տեսնում. Կոստանյան

Երևանի քաղաքապետարանը որոշակի մտահոգություններ ունի վերջին ձերբակալությունների հետ կապված։ 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին մարտի 14-ին բրիֆինգի ժամանակ ասաց քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

 

«Եթե ծանոթանաք տվյալ գործով ձերբակալված, կալանավորված կամ կալանքը մասնակի բավարարված մեր գործընկերների փաստաբանների հետ, և նրանցից լսեք թե նրանք ինչի համար են մեղադրվում, ինչի են անազատության մեջ կամ տնային կալանքի տակ, ինքներդ էլ կհասկանաք, որ ինչ-որ բան այնպես չէ։ Ես կարծում եմ՝ ձերբակալությունները Երևանի քաղաքապետարանում միանշանակ չեն ընդունվում մեր կողմից, և մենք այստեղ լուրջ խնդիրներ ենք տեսնում»,-ասաց նա:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները