Ամերիկաբնակ հայ ռեփեր Սուպեր Սաքոն որոշել է ֆինանսավորել, որպեսզի Կոմիտասի մասին մուլտֆիլմ նկարվի։
Ըստ նրա՝ Սփյուռքի երեխաների համար Youtube-ում որևէ տեսանյութ կամ մուլտֆիլմ չկա, որ Սփյուռքում բնակվող հայ երեխաները ճանաչեն նրան։
«Խոսել եմ Կոմիտասի անվան թանգարանի տնօրենի հետ։ Մշակույթի նախարարի հետ կքննարկեն, ինձ տեղյակ կպահեն։ Ուզում եմ ֆինանսավորել, որ այդ մուլտֆիլմն անպայման լինի, որ իմ երեխաների պես երեխաները դա էլ դիտեն», - 24news.am-ի հետ զրույցում ասել է ռեփերը։