Հետևեք մեզ։

Գյումրիում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

13:39, 14 մարտ 2025
Գյումրիում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
 
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ Մ-6 միջպետական նշանակության ճանապարհի Գյումրի քաղաքի «Շիրակ» գերեզմանատան հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։
 
Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է մարտի 17-ից:
 
ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Վերլուծական