ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշում է՝ իրենք Ամենայն Հայոց Կաթողիկոսին ռևանշիստ չեն համարում։
«Հարց լսեցի՝ արդյո՞ք մենք Կաթողիկոսին ռևանշիստ ենք համարում, Ձեր հարցի պատասխանն է՝ ոչ»,- այս մասին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի դիտարկմանը, թե Բաքուն ռևանշիստական է որակել Կաթողիկոսի հայտարարության մեջ հնչեցված մտքերը և երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀ-ն պայքարելու է խաղաղության գործընթացի դեմ գործողությունների համար, արդյո՞ք այդպիսով Կաթողիկոսին ռևանշիստ են համարում։