Հետևեք մեզ։

Չինաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում գրանցված դրական առաջընթացը. երկրի ԱԳՆ

11:16, 14 մարտ 2025
Չինաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում գրանցված դրական առաջընթացը. երկրի ԱԳՆ

Չինաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում գրանցված դրական առաջընթացը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մաո Նինգը։

«Հայաստանն ու Ադրբեջանը կարևոր երկրներ են Անդրկովկասի տարածաշրջանում և Չինաստանի լավ բարեկամներն ու գործընկերները։ Չինաստանը անկեղծորեն հույս ունի, որ երկու երկրները կարող են լուծել իրենց հակամարտությունները և տարաձայնությունները երկխոսության և խորհրդակցությունների միջոցով և նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղությանը, զարգացմանն ու բարգավաճմանը»,- ասված է հայտարարության մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները