Հետևեք մեզ։

Այսուհետ Հայոց ցեղասպանության թանգարանի օտարերկրյա այցելուները հնարավորություն կունենան թանգարանի ցուցադրություններին ծանոթանալ աուդիոգիդերի միջոցով

14:59, 14 մարտ 2025
Այսուհետ Հայոց ցեղասպանության թանգարանի օտարերկրյա այցելուները հնարավորություն կունենան թանգարանի ցուցադրություններին ծանոթանալ աուդիոգիդերի միջոցով
Այսուհետ Հայոց ցեղասպանության թանգարանի օտարերկրյա այցելուները հնարավորություն կունենան թանգարանի ցուցադրություններին ծանոթանալ անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն աուդիոգիդերի միջոցով: Այս մասին հայտարարություն է տարածել Թանգարանը։
 
 
Հաշվի առնելով, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և սպասվում է օտարերկրյա այցելուների մեծ հոսք՝ աուդիոգիդերի գործարկումը խիստ անհրաժեշտ էր և կարևոր, նշում են Թանգարանից։
 
 
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր երախտագիտությունն է հայտնում այն կառույցներին ու անհատներին, որոնց աջակցության շնորհիվ հնարավոր եղավ իրագործել այս ծրագիրը:

Վերլուծական