Մենք բարձր ենք գնահատում այս հանդիպման կազմակերպումը և Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացում նկատվող դինամիկան՝ մայիսին տեղի ունեցած սերտ շփումը։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը նշել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Կարծում եմ, որ այսօր մենք հնարավորություն կունենանք քննարկել հետհակամարտային շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Ադրբեջան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների հետ կապված մի շարք հարցեր»,- ասել է Բայրամովը։