ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի ինքնաթիռը Մոսկվայից մեկնել է Բաքու։
Այս մասին հայտնում են ռուսական ու ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Flightradar-ի տվյալներին։
Նշվում է, որ ինքնաթիռը Մոսկվայից օդ է բարձրացել առավոտյան ժամը 01:54-ին և վայրէջք կատարել Բաքվի միջազգային օդանավակայանում 2,5 ժամ անց։
Հիշեցնենք, որ Թրամփի բանագնացը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կողմերը քննարկել են ինչպես ռուս-ուկրաինական հակամարտությունը, այլև ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները։