Հետևեք մեզ։

Ոստիկանները տեսանյութերով տեսել և եկել, ԱԺ-ում տուգանել են էլեկտրոնային ծխախոտ օգտագործող Գառնիկ Դանիելյանին

12:59, 14 մարտ 2025
Ոստիկանները տեսանյութերով տեսել և եկել, ԱԺ-ում տուգանել են էլեկտրոնային ծխախոտ օգտագործող Գառնիկ Դանիելյանին

Ոստիկանության աշխատակիցները Ազգային ժողովի շենքի աշխատասենյակներից մեկում էլեկտրոնային ծխախոտ ծխելու համար տուգանել են ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։

 

«ԱԺ պատմության մեջ սա առաջին դեպքն է։ Լրագրողները քանի անգամ են ֆիքսել, որ ԱԺ-ում «Այքոս» են ծխում։ Դա սիգարետ չի, սենյակում ընդմիջման ժամանակ եմ օգտագործել։ Ես արդարանալու համար չեմ ասում, սա ուղղակի ԱԺ պատմության մեջ առաջին դեպքն է»,-ասել է Դանիելյանը։

 

Դանիելյանը նշել է, որ պատրաստվում է բողոքարկել որոշումը։

 

Տեղում աշխատող ոստիկաններից մեկը հաղորդել է, որ ահազանգ չի ստացվել, հրապարակված տեսանյութերով են տեսել և եկել տոգանելու։

 

 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները