Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացման առթիվ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անտոնիու Կոշտան այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացման առնչությամբ։ Սա վճռական քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման և տարածաշրջանի բացման ուղղությամբ։ Ես հիմա ձեզ խրախուսում եմ առաջ շարժվել խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման ուղղությամբ: ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգությանն ուղղված բոլոր հետագա քայլերին»,- գրել է Կոշտան։