Հետևեք մեզ։

Չենք կարող արձանագրել, որ Լաչինի միջանցքը ՌԴ վերահսկողության տակ է. Արարատ Միրզոյանը՝ Լավրովի հետ հանդիպմանը

14:19, 19 մայիս 2023
Չենք կարող արձանագրել, որ Լաչինի միջանցքը ՌԴ վերահսկողության տակ է. Արարատ Միրզոյանը՝ Լավրովի հետ հանդիպմանը

 

Ադրբեջանի հետ բանակցություններին Հայաստանը մասնակցում է կառուցողական տրամադրվածությամբ։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

 

Ըստ նրա՝ Հայաստանի նպատակը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումն է։

 

 «Հայաստանը հավատարիմ է եռակողմ հայտարարություններին, որոնք ընդունել են երկրների առաջնորդները»,- ասաց Միրզոյանը և ընդգծեց՝ բանակցություններին զուգահեռ՝ իրադրությունը հողի վրա մի փոքր այլ է․ Ադրբեջանը էսկալացիոն քաղաքականություն է վարում Հայաստանի հետ սահմանին, կոպիտ կերպով խախտում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։

 

«Վերջին դրսևորումներից է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից վերահսկողության հաստատման փորձը, չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ ընդգծված է Լաչինի միջանցքի ռեժիմը, այն պետք է լինի ՌԴ վերահսկողության տակ, սակայն հիմա չենք կարող նման արձանագրում անել»,- հայտարարեց  Միրզոյանը։

 

Միրզոյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ ԱԳ նախարարին՝ Մոկվկայում բանակցություններ վարելու հնարավորության համար։