Ադրբեջանը հանդես է գալիս հավելյալ պահանջներով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ ՀՀ-ն համաձայնեցված տեքստում ունի դրույթներ, որոնք փարատում են ադրբեջանական կողմի դիտարկումները Սահմանադրության վերաբերյալ։
«Հիմա մեզ պետք է շարունակել երկխոսությունը։ Ես փորձում եմ մեղմ արտահայտվել, բայց ոչ այնքան կառուցողական հայտարարություններով ուղղակի տորպեդահարվում է բանակցային գործընթացը, խաղաղ կարգավորումը։ Ոչ միայն չեմ կիսում նրա (Հիքմեթ Հաջիև- խմբ․) տեսակետը, այլև եթե պետք լինի, կարող եմ տասնյակ կետեր ասել, որտեղ նրանց կողմից ոտնահարվել են մարդու իրավունքները, պատճառվել նյութական վնաս»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևն ասել էր, որ Հայաստանն Ադրբեջանին պետք է փոխհատուցում տա։